1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար անձնակազմի 2012 թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:, Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, խորհրդակցությանը քննարկվել են աշխատանքային հարցեր, 2012 թ. նախարարության գերակա խնդիրներն ու հիմնական անելիքները։
Հանձնարարական է տրվել ծառայությունների և ՊՈԱԿ-ների ղեկավարներին` ծառայությունների օպտիմալացման և ներքին հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար։
Նախարարին զեկուցվել է, որ տոն օրերի ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 120 դեպքի ապահովվել է օպերատիվ և արդյունավետ արձագանք, ինչպես նաև ստուգումներ են իրականացվել Երևանի և մարզերի հրշեջ մասերում։
Հատուկ ուշադրություն է հրավիրվել քաղպաշտպանության ծառայության արդյունավետության բարձրացմանն ու մարզերի հետ աշխատանքների ակտիվացմանը, ինչպես նաև 911 ծառայության զարգացմանը։