Կարծիքներ

Տնտեսական աճի բարձր ցուցանիշն ապահովվել է արդյունաբերության մի շարք ճյուղերի զարգացման շնորհիվ

1 րոպեի ընթերցում

Տնտեսական աճի բարձր ցուցանիշն ապահովվել է արդյունաբերության մի շարք ճյուղերի զարգացման շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա ընթացքում բյուջեի հիմնական չափանիշները կատարվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշ ունենք, դրանում կարևորվում է նաև արդյունաբերության մի շարք ճյուղերի զարգացումը»,- ասաց նա:

Բացասական միտումներից Մինասյանը նշեց, որ հնարավոր չի եղել կանխել անկումը շինարարության ոլորտում:

«Մենք փոխել ենք ՀՆԱ-ի կառուցվածքը, շինարարության բուն կառուցվածքում ավելացել են տնտեսությունը սպասարկող ճյուղերը: Այնպես որ, նայելով ապագային, կարծում եմ, պետք է լինենք բավականին լավատես»,- շեշտեց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ մի շարք ոլորտներում Հայաստանի արտահանման ներուժը շատ մեծ է և այն պետք է օգտագործվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում