Կարծիքներ

Հայաստանն ամենամարտունակ բանակն ունի տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ամենամարտունակ բանակն ունի տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է պահպանել տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունենալու կոչումը: Միաժամանակ հայկական Զինված ուժերը երբեք նպատակ չեն ունեցել պատերազմ հայտարարել, այն խաղաղության հաստատման գործոն է Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 27-ինլրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիքհայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ի տարբերություն Հայաստանի հարեւան մյուս պետությունների` Վրաստանի եւ Ադրբեջանի, որոնք զարգացնում են իրենց զինված ուժերը ռազմական հաջողությունների հասնելու նպատակով, Հայաստանի համար ԶՈՒ ամրապնդումը միայն խաղաղության հաստատման համար է: Հայաստանը դա հաստատում է նաեւ միազգային հարթակում: Հայ խաղաղապահներն ամենապահանջվածն են աշխարհի հակամարտող թեժ կետերում»,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանը գերպետությունների «աչքերում» թողնում է հաստատուն ու սպառնալիք չներկայացնող պետության տպավորություն:

Խոսելով Ադրբեջանի սպառազինման մասին` փորձագետը խորհուրդ տվեց Հայաստանին միջազգային կառույցների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու սահմանափակել վերջինիս հնարավորությունը գնելու զենքեւ զինամթերք: «Դա լավագույն տարբերակն է ապահովելու հնարավոր խաղաղությունը հակամարտող կողմերի համար»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում