Հայաստանի դիրքերն անցող տարում ավելի ամրապնդվեցին արտաքին քաղաքական հարաբերություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն անցնող տարում արձանագրել է բացառիկ հաջողություններ արտաքին քաղաքականությունում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` Հայաստանի հստակ ձեւավորված հանդուրժողական մոտեցումները հաղթեցին Թուրքիայի նախապայմանային քաղաքականությանը:

«Այն բոլոր պետությունները, որոնք շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մեջ, այժմ պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումները, ու ճնշումները միայն ուղղված են Թուրքիայի իշխանության վրա»,- հավաստիացրեց Կիրակոսյանը` կարեւորելով Հայաստանի անկեղծություն` ցուցաբերված Արեւմուտքի եւ Ռուսաստանի առջեւ: «Այդ անկեղծությունը չի եղել Թուրքիայի կողմից: Բոլորը արձանագրել են Թուրքիայի նախապայմանային ու ապակառուցողական քաղաքականությունը»,- ասաց նա:

Խոսելով Հայաստանի հաջողությունների մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացքում` փորձագետը հավաստիացրեց, որ արեւմտյան քաղաքակրթության համար Կազանից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի մոտեցումը մաքսիմալիստական է, ու այն նպատակ չունի լուծում տալ խնդրին` համաձայն բանակցող կողմերի առաջարկությունների:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին