ՀՀ մշակույթի նախարարի համար ամենատպավորիչը մանկության տարիներին ստացած նվերներն են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից: Օրվա հետ են մարդիկ կապում իրենց ցանկությունների ու երազանքների իրականացումը:«Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

- Տիկի'ն Պողոսյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Այդ օրը մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատում եք, արդյոք, ամանորյա հրաշքին:

Ամանորի գիշերը մեզանից յուրաքանչյուրն ամփոփում է անցնող տարին ու ծրագրեր կազմում հաջորդ տարվա համար: Դրանց մեջ լինում են եւ իրականանալի ցանկություններ, եւ երբեմն անիրականանալի երազանքներ: Ես իմ տեսակով իրատես մարդ եմ ու վաղուց անիրականանալի երազանքներ ու պատրանքներ չեմ ստեղծում ինձ համար: Բայց, միեւնույն ժամանակ, հավատում եմ հրաշքներին, այլապես կյանքը շատ գորշ ու տխուր կդառնա:

-Կա, արդյոք, մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն այն դեռեւս չի իրականացել:

Ես ունեմ մշտական ցանկություններ, որոնք ամեն տարի պահում եմ, դրանք կապված են իմ հարազատների առողջության, անվտանգության, երջանկության հետ, ինչպես նաեւ` ամեն տարի աշխարհին խաղաղություն ու ապահովություն եմ ցանկանում: Առայժմ չիրականցած երազանքներ չունեմ:

- Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

Ամենատպավորիչը մանկության տարիներին ստացած նվերներն են, որոնք խաղալիքներ են եղել եւ մինչ հիմա հիշում եմ դրանց պարգեւած ուրախությունը, մնացածն առանձնապես հետք չեն թողել: Իսկ վերջին շրջանի ամենամեծ նվերը ստացել եմ անցած Նոր Տարուն, երբ տոնը նշեցինք առաջին թոռնիկիս հետ:

- Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք հաճելի «հոգսերով», որոնց շարքին է դասվում նաեւ ամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է, թե հաճույք:

Ամանորի պատճառած հոգսերը, կարծում եմ, ամենահաճելին են: Սիրում եմ այս տոնը, քանի որ շատ ընտանեկան է: Միշտ նշում ենք տանը` ընտանեկան մթնոլորտում: Հաճույքով եմ նախապատրաստվում: Նախկինում ժամանակի առումով ավելի ջանադրությամբ էի ամեն ինչ անում, հիմա` մի քիչ պակաս: Շատ սիրում եմ տոնածառն ու տունը զարդարել, ավանդական մեր կերակուրները պատրաստել, բայց գնումներ չեմ անում: Դա ամուսնուս գործն է: Գնումներից, թերեւս, միայն նվերներով եմ ես զբաղվում:

-Իսկ ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

Խաղաղություն, առողջություն, աշխատանք, բարեկեցիկ կյանք. այս չորսի գոյությունից է մարդը սկսում ներդաշնակ ապրել ինքն իր հետ: Իսկ դրանից երանելի վիճակ, կարծում եմ, չկա:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին