ԵԱՀԿ նոր նախագահը երեք հատուկ ներկայացուցիչ կունենա ձգձգված հակամարտությունների կարգավորման գործում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թ.-ի հունվարի 1-ին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը կստանձնի Իռլանդիան: ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահության գերակայությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ կառույցի ապագա նախագահի դիրքորոշումների մասին «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույցը Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի հետ:

- Պարոն նախարար, 2012 թ.-ին Իռլանդիան ստանձնում է նախագահությունը ԵԱՀԿ-ում: Որո՞նք են լինելու ձեր երկրի առաջնահերթությունները ձգձգված հակամարտությունների կարգավորման առումով:

-Ես թարմացրել եմ դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատը` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ եւ նշանակել եմ երկու հատուկ ներկայացուցիչներ ԵԱՀԿ տարածաշրջանում այլ ձգձգված հակամարտությունների համար: Դեսպան Պադրեյգ Մըրֆին, ով շատ փորձված իռլանդացի դիվանագետ է, կհամանախագահի Վրաստանում հակամարտության վերաբերյալ ժնևյան բանակցությունները եւ ընդհանուր պատասխանատվություն կստանձնի Հարավային Կովկասի իրադարձությունների մշտադիտարկման համար: Դեսպան Էրվան Ֆուրերեն, ով նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայում ԵՄ հատուկ ներկայացուցիչն էր, կնախագահի Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ բանակցությունները: Համոզված եմ, որ Հատուկ ներկայացուցիչներն իրենց փորձառությունը կօգտագործեն այս հակամարտությունների լուծման գործում, իսկ ես անձամբ մեծ ուշադրությամբ հետեւելու եմ ձգձգված հակամարտությունների շուրջ ծավալվող իրադարձություններին:

-Այս համատեքստում որո՞նք կլինեն Ձեր քայլերը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

-Իռլանդիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Դեսպաններ Մըրֆին եւ Կասպրշիկը սերտորեն կաշխատեն Մինսկի խմբի հետ, մենք կցուցաբերենք անհրաժեշտ ցանկացած օժանդակություն նրանց մանդատների իրագործման նպատակով:

-Արդյոք, տեսնում եք նմանություններ Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունների միջեւ: Ինչպիսի՞ դրական փորձառություն կնշեք այս առումով Լեռնային Ղարաբաղի համակարտության համար:

-Ես հավատում եմ, որ Իռլանդիայի փորձառությունը Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության խաղաղ գործընթացում մեզ տվել է եզակի փորձառություն հակամարտությունների կարգավորման համատեքստում: Շուրջ երեք տասնամյակ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը թվում էր անլուծելի, իսկ հանրությունների միջև գոյություն ունեցող բաժանումը` անհաղթահարելի: Մինչդեռ այսօր հաջողությամբ հաստատվել են ժողովրդավարական հաստատությունները, եւ նրանք ովքեր մի ժամանակ շատ հստակորեն բաժանված էին, հիմա աշխատում են իրար հետ:

Այնուամենայնիվ, ես նաեւ ընդունում եմ, որ բոլոր հակամարտությունների հանգամանքները տարբեր են, եւ չկա դասերի մի ամբողջություն, որ կարողանա տալ բոլոր պատասխանները: Ուստի մենք չենք ձգտում դեղամիջոցներ նշանակել կամ առաջարկել հակամարտության կարգավորման ընդունված բանաձեւեր: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մեր փորձառությունը կիսելով` մենք կարող ենք օգնել նրանց, ովքեր գործադրում են խաղաղության կառուցման նմանատիպ ջանքեր: Որպես գործող նախագահ` իմ նախագահության ընթացքում ես կաշխատեմ հակամարտության կողմերի հետ` ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների տեւական կարգավորում ապահովելու նպատակով գործադրվող ջանքերի ավելացման ուղղությամբ:

-Կողմերը համաձայնել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության համար կոնկրետ մեխանիզմի մշակման հարցում, սակայն դա այդպես էլ իրականություն չդարձավ: ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իռլանդիան այս մեխանիզմի կյանքի կոչման համար:

-Ցավում եմ, որ վստահության կառուցման նման միջոցները շփման գծում իրականություն չդարձան: Մենք կցանկանայինք տեսնել, որ հակամարտության բոլոր կողմերը ձգտում են նման միջոցների իրականացմանը` Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ:

-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Հնարավոր համարու՞մ եք արդյոք Մինսկի խմբի ընդլայնումը` հաշվի առնելով ԵՄ-ի աճող դերակատարությունը:

- ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ներկայում բանակցում է ասոցացման համաձայնագրերի շուրջ: Ակնհայտ է, որ ԵՄ-ի աջակցությունն անհրաժեշտ է լինելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը կարգավորելու համար: ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբին եւ օժանդակում է նրան բոլոր անհրաժեշտ միջոցներով:

-Պարոն նախարար, ե՞րբ եք ծրագրում այցելել Հարավկովկասյան տարածաշրջան:

-Չնայած, որ իմ ճամփորդություններին վերաբերող հարցերը դեռեւս պետք է վերջնականացվեն, հուսով եմ, որ Հարավային Կովկաս կայցելեմ 2012թ-ի առաջին կեսին:

Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի

Հայերեն English Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են