Կարծիքներ

Անցնող տարում Հայաստանն ապացուցեց, որ վստահելի միջազգային գործընկեր ու մրցունակ պետություն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարած ակտիվ արտաքին քաղաքականությունն ու գրանցած հաջողությունները 2011 թվականին առավելագույնս ապահովվեցին, որ Հայաստանն ընկալվի որպես մրցունակ երկիր եւ վայելի վստահելի միջազգային գործընկերոջ հեղինակությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոն»-ի գնահատմամբ, Հայաստանը նշանակալի խթանիչ դերակատարություն է ունեցել անցնող տարում ԱՊՀ ու ՀԱՊԿ ինտեգրման ապահովման գործընթացներում, միաժամանակ վարել է եվրոպական ինտեգրման վեկտորին հարիր քաղաքականություն:

Կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն` ՀՀ կառավարությունն իրականացրել է նաեւ հստակ քայլեր մրցունակ տնտեսության ապահովման համար: Այդ նկատակով ընդգծվում է հատկապես այն փաստը, որ ստեղծվել են կարեւոր նախադրյալներ պետական կառավարման ոլորտում, էլեկտրոնային կառավարման համակարգում, օլիգոպոլիաների դեմ նոր որակի քաղաքականության ձեւավորմամբ ու բիզնեսի համար անհրաժեշտ գործիքակազմի կիրարկմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում