Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ցանկանում է, որ հայ մարդն իրեն ապահով եւ պաշտպանված զգա իր երկրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից: Օրվա հետ են մարդիկ կապում իրենց ցանկությունների ու երազանքների իրականցումը: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

- Պարոն Գրիգորյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Այդ օրը մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատու՞մ եք արդյոք ամանորյա հրաշքին:

-Ամեն դեպքում փորձում եմ հավատալ:

-Կա՞ արդյոք մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն այն դեռեւս չի իրականացել:

-Ամեն տարիքում ունեցել եմ տարբեր երազանքներ, որոնց մեծ մասն իրականացել է:

-Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ամբողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

-Հիշում եմ, որ բոլոր ամանորներին նվերներ ստացել եմ, բայց առանձնահատուկ հիշվող չեմ կարող մտաբերել:

-Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք հաճելի «հոգսերով», որոնց շարքին են դասվում նաեւ ամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է թե հաճույք:

-Անկեղծ ասած` զբաղվածության պատճառով շատ վաղուց հնարավորություն չեմ ունեցել ամանորյա գնումներ կատարել: Այդ «հաճելի հոգսն» իր վրա է վերցրել իմ տիկինը, ինչի համար անչափ երախտապարտ եմ նրան:

-Ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

-Որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` մեր ժողովրդին մաղթում եմ արժանավայել աշխատանք, բարեկեցություն եւ համատարած համերաշխություն: Կարեւոր է, որպեսզի հայ մարդն իրեն ապահով եւ պաշտպանված զգա իր երկրում: Թող Նոր` 2012 թվականին իրականանան բոլոր երազանքները:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին