Համաներումն ազատություն է շնորհել 2490 անձի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի մայիսի 26-ի որոշման կիրառմամբ դեկտեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատարաններում համաներում է կիրառվել 2490 անձի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքը, հիշյալ անձանցից 514-ի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և դադարեցվել է քրեական հետապնդումը, 1976 անձ ազատվել է պատիժը կրելուց:
Կարդացեք հոդվածը` English