Վերելակի հորանում աղբ է այրվել
1 րոպեի ընթերցում
![Վերելակի հորանում աղբ է այրվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2011/12/672442.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի թիվ 12 շենքի վերելակի հորանում այրվում է աղբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել` 14:11-ին: Այրվել է 2 քմ մակերեսով աղբ: