Հարսներին կտտանքների ենթարկած սկեսուրը կալանավորված է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սանկտ Պետերբուրգում իր հարսներին տանջանքների եթարկած Հայկանուշ Միքայելյանի գործով նախաքննությունը շարունակվում է, մանրամասներ կհաղորդվեն գործի քննությունից հետո: Հայկանուշ Միքայելյանը դեկտեմբերի 12-ին Մոսկվա-Երեւան չվերթով տեղափոխվել է Երեւան ու հանձնվել ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ դաժան սկեսուրի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ, կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ):

Հայկանուշ Միքայելյանը ծանր մարմանկան վնասվածքներ է պատճառել, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարսին՝ Մարիամ Գեւորգյանին, այրել է մարմնի տարբեր մասերը, կրակայրիչով վառել լեզուն, պատառաքաղով ծակծկել մարմինը, կորտել քիթն ու վիրավորել արժանապատվությունը:

Երկու կանանց նկատմամբ բռնությանը մասնակից է եղել նաեւ նրանց ամուսինը` Դավիթ Զիրոյանը, ում մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» (բայց առանց «առանձնակի դաժանության) ու «Ծեծ» հոդվածների հատկանիշներով:Այս տարվա օգոստոսի 20-ին հետախուզման մեջ գտնվող Դավիթ Զիրոյանը Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթով ժամանել էր Հայաստան ու մեղայականով ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին: Համաներման հիման վրա Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին