Իրավունք

Թրաֆիկինգի զոհերին հատուցում տրամադրելու նպատակով պետության կողմից հիմնադրամ կստեղծվի

2 րոպեի ընթերցում

Թրաֆիկինգի զոհերին հատուցում տրամադրելու նպատակով պետության կողմից հիմնադրամ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ դեկտեմբերի 13-ին կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել է մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) զոհերին հատուցում տրամադրելու նպատակով պետության կողմից համապատասխան հիմնադրամի ստեղծման հարցը: Կարեւորելով նման հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը` խորհուրդը որոշել է` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շահագրգիռ այլ մարմինների հետ, եռամսյա ժամկետում կուսումնասիրի միջազգային փորձը եւ առաջարկություններ կներկայացնի հիմնադրամի ձեւավորման սկզբունքների մասին` միաժամանակ ներկայացնելով նաեւ անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ:

Խնդրի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պատրաստվել է սոցիալական գովազդ, որը ցուցադրվում է հանրապետական եւ մարզային սփռում ունեցող հեռուստաալիքներով, իսկ խնդիրները լուսաբանող լրագրողների համար կկազմակերպվեն դասընթացներ, սեմինարներ:

Խորհուրդը նաեւ խրախուսական մրցանակ կսահմանի լավագույն լուսաբանման համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում