ԱՄՀ-ն Հայաստանին 56,1 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը դեկտեմբերի 12-ի նիստում, ամփոփելով Հայաստանի տնտեսական կատարողականը, որոշել է ՀՀ-ին, մասնավորապես ՀՀ կառավարությանն ու Կենտրոնական բանկին, տրամադրել 56,1 մլն դոլարի վարկային միջոցներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես», վկայակոչելով ԱՄՀ պաշտոնական կայքը, Խորհրդի գործադիր տնօրենի տեղակալ Նեմաթ Շաֆիկն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանություններին` հիմնադրամի ծրագրերի շրջանակներում կայուն քաղաքականության ապահովմանն ուղղված ջանքերի համար, որն էլ, նրա համոզմամբ, նպաստել է գնաճի տեմպերի դանդաղեցմանն ու հետճգնաժամային շրջանի վերականգնմանը: ԱՄՀ-ն համոզմունք է հայտնել, որ կառուցվածքային բարեփոխումները կնպաստեն Հայաստանի տնտեսական աճին, իսկ իրականացվող ընդգրկուն բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն բիզնես միջավայրի ու մրցունակության բարելավմանը, արտադրության ու արտահանման ծավալների աճին:

Հայերեն English Русский

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները մեկնարկը տրված է

Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը կազմում է գրեթե 100 տոկոս

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանում վերջին ութ տարիներին մշակույթի և սպորտի ոլորտի պետական ֆինանսավորումը շարունակական աճել է

ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորումը յոթ տարում ավելացել է ավելի քան 140 տոկոսով