Հասարակական

Երեւան-Մեղրի ճանապարհին կահույքով բեռնավորված իրանական կոնտեյներ է շրջվել

1 րոպեի ընթերցում

Երեւան-Մեղրի ճանապարհին կահույքով բեռնավորված իրանական կոնտեյներ է շրջվել

ԳՈՐԻՍ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակում է միակողմանի փակ մնալ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիս-Կապան ճանապարհահատվածի 20-րդ կմ-ի հատվածը, որտեղ դեկտեմբերի 11-ին' ժամը 18:52-ին, շրջվել էր կահույքով բեռնավորված Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող «ՄԱԿ» մակնիշի THR 62598 պետհամարնիշով բեռնատարի կոնտեյները' բեռնարկղը:

Գորիսի «Ոսմար» ճանշին ձեռնարկության ճարտարագետ Ներսես Ասրյանն «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցին տեղեկացրել է, որ չնայած միակողմանի երթեւեկությանը' ճանապարհի այս հատվածում մեքենաների կուտակումներ չկան: Մինչեւ կեսօր ճանապարհահատվածի երկկողմանի երթեւեկությունը կվերականգնվի, ինչի համար անհրաժեշտ է ավտոկռունկի օգնությամբ կոնտեյները տեղադրել բեռնատարի վրա: Ասրյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց կողմից սպասարկվող մայրուղու Սիսիան-Կապան ճանապարհը բաց է եւ երթեւեկելի, սակայն Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ հատվածներում մերկասառույց է:

Այս ճանապարհահատվածները մշակված են աղով եւ ավազով: Մայրուղու Սյունիքի տարածքով անցնող մյուս ճանապարհահատվածները եւս երթեւեկելի են:

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում