Հայաստանի պետական հաստատություններից ամենաբարձրաժեք կայքը Կառավարությանն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ArcaLer Scorecard-ի կողմից ուսումնասիրվել ու կազմվել է Հայաստանի պետական հաստատությունների 55 կայքերի գնային արժեքների աղյուսակը, որի համաձայն`ամենաթանկ կայքերն են ՀՀ կառավարության (36 641 դոլար), ՀՀ նախագահի (34 970 դոլար), եւ ՀՀ կենտրոնական բանկի (34 811 դոլար) պաշտոնական կայքէջերը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տվյալ հաշվարկի իրականացման պատասխանատու, ՀՀ ՍԴ խորհրդական Գրիգոր Վահանյանը, տվյալ հաշվարկը ցույց է տալիս, թե որոնք են այն պետական կայքերը, որոնք ակտիվորեն օգտագործվում են ու հանրության համար ծառայում`որպես արժեքավոր տեղեկությունների աղբյուր:

«Կայքի արժեքը որոշվում է ոչ թե նրանով, թե որքան գումար է ծախսվել տվյալ կայքէջի պատրաստման վրա, այլ նրանով, թե որքան է կայքի այցելությունների քանակը, ինչ հաճախականությամբ են մարդիկ օգտվում վերջինիս նյութերից, ինչպես են գնահատում տվյալ կայքը տարբեր որոնողական համակարգեր: Միաժամանակ հաշվի են առնվում որոնողական համակարգերի անձնական գնահատականները, ինչպես, օրինակ` Google-ի դեպքում այն կոչվում է Google PageRank»,- նշեց նա` հավելելով, որ նման հաշվարկ արվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարբերականությամբ:

Հայաստանի պետական հաստատությունների կայքէջերի` ըստ գնահատման արժեքի հետազոտական նախագծի շրջանակներում ներկայացված տվյալներն արտացոլում են նրանց արժեքն ըստ 2011թ-ի նոյեմբերի: Գնահատված բոլոր կայքերը կարելի է դիտել այստեղ:

http://www.iatp.am/arcaler_scorecard/mysitecost/gov-am.htm

Հայերեն English

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով

Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն՝ դադարեցնել ՌԴ դիզելի արտադրության գործարաններին հարվածները

Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը. «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

Աշխատանքի և բարեկեցության ոլորտի բարեփոխումները քննարկվել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ