Քաղաքականություն

Բրայզան գտնում է, որ ԼՂ հակամարտության լուծումը կողմերից պահանջում է փոխադարձ վստահություն

1 րոպեի ընթերցում

Բրայզան գտնում է, որ ԼՂ հակամարտության լուծումը կողմերից պահանջում է փոխադարձ վստահություն

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերից պահանջում է փոխադարձ վստահություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը լիովին լուծելի առաջադրանք է:

«Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն նախագահների հետ հանդիպումները»,- ասել է Բրայզան' հույս հայտնելով, որ առաջիկայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Համանախագահներն աշխատում են քաղաքական մթնոլորտը եւ կողմերի միջեւ վստահությունը բարելավելու ուղղությամբ»,- շեշտել է դիվանագետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում