Վարդան Ղուկասյանը հավատում է, որ Գյումրին կվերականգնի հանրապետության երկրորդ քաղաքի երբեմնի հռչակը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի դեկտեմբերի 7-ը ոչ միայն հիշատակի, այլ նաեւ անցած ճանապարհը գնահատելու օր է դարձել: Անցած 23 տարիներին Գյումրիում կատարված եւ առաջիկա անելիքները «Արմենպրես»-ի թղթակցին ներկայացրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

-Պարո՛ն Ղուկասյանը, 23 տարիների ընթացքում Գյումրիում վերականգնման ի՞նչ աշխատանքներ են տարվել:

-Ես տեսնում եմ, որ բնակարանային շինարարության ավարտն արդեն եկել է: Անօթեւանների խնդիրը մոտ 90 տոկոսով լուծվել է: Հուրախություն մեզ` ՀՀ նախագահի շնորհիվ այսօր կառուցվում են բնակարաններ. գտնում եմ, որ 2012 թվականին անօթեւաննների խնդիրը կլուծվի: Աշխատանքներն արդեն տեսանելի են: Այս երկու տարիների ընթացքում քաղաքում կառուցվեց մի հսկայական նոր թաղամաս: Դա հսկայական աշխատանք է՝ մանավանդ ճգնաժամի պայմաններում: Փա՛ռք Աստոծո, այդ հարցը լուծվում է:

-Անօթեւանների խնդրից հետո ո՞րն էք համարում գերակա խնդիրը:

-Իհարկե, աշխատատեղերի խնդիրը: Լենինականում, 1988 թվականից առաջ մոտ 90 հազար բանվոր էր աշխատում: Այսօր հանրապետության մյուս բնակավայրերի համեմատ այս խնդիրը ամենասուրը մեր քաղաքում է: Ճիշտ է` քաղաքապետարանը խթանեց փոքր եւ միջին բիզնեսը եւ վերջին 7 տարիների ընթացքում 80 մլդ դրամի շինարարություն է արվում, դա հսկայական թիվ է, բայց դրանով քաղաքը չես կարող պահել, այն դեպքում, երբ վերջին տարիներին ներդրումները հիմնականում կատարվել են Երեւանում, իսկ Շիրակում դա չնչին տոկոս է կազմում:

-Ի՞նչ է անհրաժեշտ խնդրի լուծման համար:

-Ես գտնում եմ, որ պետք է լինի ազատ տնտեսական գոտի, ինչպես ցույց է տալիս մյուս երկրների փորձը: Գյումրիում անհատները չունեն այնքան գումար, որ հսկայական գործարաններ կառուցեն: Ցավոք, 90-ականներին, սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, շատ գործարաններ քանդվեցին, իսկ ունեցվածքը վաճառվեց: Այն դեպքում, երբ 1988 թվականից առաջ, միայն Լենինականի մսի կոմբինատը կարող էր պահել քաղաքը: Պետք է պետական մոտեցում, հարկային բեռի թեթեւացում, առանց դրա գտնում եմ, որ ներդրումներ չեն արվի, ինչքան էլ դրա համար լավ դաշտ ստեղծվի: Քաղաքը քաղաք է մնում իր գործարաններով, իր արդյունաբերությամբ:

-Հե՞շտ է ղեկավարել ամենահոգսաշատ քաղաքը:

-Չեմ կարող ասել, թե հեշտ է, բայց կարեւոր է, որ մարդիկ սիրում են, իսկ երբ տեսնում են, որ դու սիրում եւ ծառայում ես ժողովրդին, գնահատվում ես, եւ աշխատանքն էլ ավելի է թեթեւանում:

-Իրատեսական համարու՞մ եք, որ Գյումրին կկարողանա վերականգնել արդյունաբերական իր երբեմնի ներուժը:

-Միանշանակ, չեմ կարող չհավատալ: Գյումերցիները աշխատող, արարող, ստեղծագործ մարդիկ են: Ես գիտեմ, որ կգա ժամանակ, որ Գյումրին որպես երկրորդ քաղաք կվերագտնի իր տեղը:

-Պարո՛ն Ղուկասյան, անցած 23 տարիներից 13-ը դուք եք ղեկավարում քաղաքը: Այս ընթացքում քաղաքի խնդիրների լուծման համար ամենարդյունավետ տարին ե՞րբ է եղել: Այս տարիների Ձեր գնահատականը:

-Նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ: Այս ընթացքում հսկայական շինարարություն արվեց: Իրականացվեցին աշխատանքեր «Լինս»-ի հիմնադրամի միջոցներով: Հիմա եւս բնակարանաշինական մեծածավալ աշխատանքեր իրականացվում են պետական բյուջեի միջոցներով: Սրանք ամենակարեւոր տարիներն են: Գնահատելով անցած ճանապարը՝ որպես ամենամեծ ձեռքբերում, կարող եմ նշել մարդկանց վստահությունը: Եթե իմ ղեկավարած առաջին տարիներին գյումրեցիների մեջ չկար հույս եւ հավատ, ապա մենք կարողացանք վերականգնել մարդկանց հույսը եւ սեփական փորձով ապացուցել, որ կարելի է նաեւ Գյումրիում ներդրում կատարել եւ քաղաքը կառուցապատել: Ժողովրդի եւ քաղաքապետարանի միջեւ այսօր անդունդ չկա: Մենք կարողացանք դա հաղթահարել:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին