Վթարի ենթարկված տաքսու ուղեւորների վիճակը միջին ծանրության է
1 րոպեի ընթերցում
![Վթարի ենթարկված տաքսու ուղեւորների վիճակը միջին ծանրության է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2011/12/670519.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 1-ին' ժամը 01.10-ին, տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցի թիվ 1/3 հասցեում' «Մոցարտ» սրճարանի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը:
Իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 81 AS 111 եւ «Դենտ» տաքսի ծառայությանը պատկանող «Սենս» մակնիշի 6954 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով վարորդը եւ երեք ուղեւորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները նրանց վիճակը գնահատել են միջին ծանրության: