Փաշազադեի Հայաստան այցը Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը հանգստացնելու միջոց էր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին չի կարելի համարել հոգեւոր առաջնորդ. նա պետական գործիչ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 29-ին հայտնել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը: Ըստ նրա' Փաշազադեն Բաքվում տեղի ունեցած ջարդերի սադրիչներից է եղել: «Եթե Փաշազադեն խաղաղության կողմնակից էր, նա պետք է ներողություն խնդրեր այդ ջարդերի եւ վերջերս երկու զինվորների մահվան համար: Նրա այցը խաղաղության նշան չէ»,-ասաց Այվազյանը: Նա նշեց, որ սպանված զինվորները եւ ջարդված կայքերը չեն վկայում Ադրբեջանի խաղաղասիրական նպատակների մասին: «Խաղաղությունը պետք է հաստատվի երկու երկրների համաձայնությամբ, սակայն այս դեպքում միայն Հայաստանն ունի նման ցանկություն: Փաշազադեի Հայաստան կատարած այցը Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը հանգստացնելու միջոց էր»,- տեսակետ հայտնեց Այվազյանը: Նրա խոսքով' Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ամենեւին չեն վկայում այդ երկրի ուժեղ լինելու մասին, քանի որ այդ պետությունը կառուցված է վախի մթնոլորտի հիման վրա:

Հայերեն English Русский

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե