Արաբական երկրներն այլեւս չեն լինի առաջվանը. կարծում է արաբագետը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրներում խորքային գործընթացներ են սկսվել, որոնք, կարելի է ասել, այսպես կոչված «Արաբական գարնան» հետեւանք են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը, մի շարք արաբական երկներում' Եգիպտոսում, Թունիսում, Լիբիայում, դրանք ուղեկցվել են իշխանափոխությամբ: «Այս երկրներում սկիզբ է առնում նոր իշխանությունների ձեւավորում, ինչն ուղեկցվում է հասարակական-քաղաքական խմորումներով: Իշխանության են գալիս ուժեր, որոնք տարիներ շարունակ եղել են մարգինալացված վիճակում, ենթարկվել են որոշակի բռնությունների: Ասվածի ապացույցը ավանդականորեն աշխարհիկ դիրքերում գտնվող Թունիսում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններն են, որում հաղթանակ տարան իսլամամետները»,-ասաց Փաշայանը: Նա նշեց, որ արաբական երկրները թեւակոխում են զարգացման մի նոր փուլ, որը բնորոշելն, ըստ էության, դժվար է: «Արաբական աշխարհում ծավալվող ներկա գործընթացները բնութագրելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Սակայն փաստ է, որ արաբական երկրները չեն լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էին: Ավտորիտար վարչակարգերն այլևս սպառել են իրենց և ինչ-որ ժամանակ անց պետք է հեռանան: Որոշակի մարտահրավերներ կարող են ձևավորվել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների դեմ»,- կարծիք հայտնեց արաբագետը: Գործընթացները դեռ շարունակվում են, այնպես որ' հասարակական-քաղաքական պայքարը հանուն ժողովրդրավարության և սոցիալական արդարության դեռ չի հանգուցալուծվել: Հատկանշական է, որ հակակառավարական շարժումներին մասնակցող ուժերն իրենք էլ հստակ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում: Չկան հստակ առաջնորդներ կամ առաջնորդող գաղափարախոսություններ: Միևնույն ժամանակ, «Արաբական գարնան» արդյունքում տեղի ունեցած իշխանափությունները չեն կարող կարճաժամկետ շրջանում կարգավորել տվյալ երկրներում առկա խնդիրները: Դեռ երկար ժամանակ արաբական երկրներում կտիրի անկայուն և նույնիսկ' քաոսային իրավիճակ: Տասնյակ տարիներ են անհրաժեշտ, որպեսզի ձևավորվեն հասարակական-քաղաքական ինստիտուտներ և այնպիսի պայմաններ, որոնք գոհացուցիչ կարող են լինել հեղափոխություններ իրականացրած արաբական հասարակությունների համար:

Փաշայանը նշեց, որ Մերձավոր Արեւելքը ամենակարեւոր, և միևնույն ժամանակ' ամենապայթյունավտանգ տարածաշրջաններից մեկն է, որը հարուստ է բնական ռեսուրսներով, նավթի, գազի պաշարներով: Տարածաշրջանը մեծ նշանակություն ունի նաև անվտանգության հարցերի տեսանկյունից: Այն մեծ պետությունների, մասնավորապես Արեւմուտքի, նաև' Ռուսաստանի, Չինաստանի, աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում է: Հայաստանի համար տարածաշրջանը նույնպես կարեւոր է, սակայն առաջին հերթին հայ համայնքների առումով: «Օրինակ, Սիրիայում ապրում է 60-80 հազարանոց հայ համայնք, եւ շատ դժվար է ասել, թե իշխանափոխության արդյունքում երկրում ի՞նչ զարգացումներ կլինեն, ի՞նչ ճակատագիր է սպասվում հայ համայնքին»,- ասաց Փաշայանը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը