«Կովկասյան տարածաշրջանի կարեւորագույն խնդիրը կայունությունն է». Ջեյմս Դեր Դերյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում կարեւորագույն խնդիրը կովկասյան տարածաշրջանի համար կայունությունն է եւ նրա օրենսդրական ապահովումը: Նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Վաթսոնի հետազոտությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Ջեյմս Դեր Դերյանը, ով Երեւանում է' մասնակցելու «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» թեմայով գիտաժողովին: Դեր Դերյանը նշեց, որ իր երկիրը' ԱՄՆ-ն, անում է լուրջ քայլեր այս խնդրի լուծման ուղղությամբ: Սահմանների բացումը եւ քաղաքացիական հասարակության ընդլայնումը, ինչպես նաեւ Հիլարի Քլինթոնի այցելությունը տարածաշրջան, ԱՄՆ ջանքերի լավագույն դրսեւորումներից են: Պրոֆեսորի խոսքով' Մարդու իրավունքները, ինչպես նաեւ յուրաքանչյուր պետության գերակայությունը պետք է հարգվեն եւ պաշտպանվեն:

«Ցանկացած տարածաշրջանի անվտանգության մեջ, ըստ իս, կարեւոր է, թե ինչ հետաքրքրություններ են կիսում այնտեղ: Մինչ այժմ այդ շահերը, հետաքրքրությունները կախված են բնական ռեսուրսներից: Հայաստանի մեծագույն արժեքը մարդիկ են' հայերը: Մարդկային կապիտալը կարեւորագույն ռեսուրս է»,-նշեց Դեր Դերյանը: Ղարաբաղյան հարցին անդրադառնալով' պրոֆեսորն ասաց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան. մի քանի օր է' այստեղ է, սակայն մեծ ցանկություն ունի վերադառնալու, որպեսզի լավագույնս հասկանա խնդիրը: Ամեն դեպքում, նա համոզված է' լավագույնը դիվանագիտական լուծումներն են:

«Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» թեմայով երկօրյա գիտաժողովը կազմակերպվել է քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամի, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից: Գիտաժողովին մասնակցում են անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից, Կանադայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանը ընթերցեց ՀՀ նախագահի ողջույնի խոսքն' ուղղված գիտաժողովի մասնակիցներին: Երկրի ղեկավարի ուղերձում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մարտահրավերներին, սպառնալիքների համալիրին, որոնք ստիպում են Հայաստանին սպասվելիք հնարավոր պատերազմական գործողությունների հանդեպ լինել պատրաստ, կազմակերպված դիրքերում եւ հակառակորդին զսպող քաղաքական, ռազմական եւ տեխնիկական մշակումներ իրականացնել:

Գիտաժողովի քննարկումների օրակարգում ներառված են ոչ միայն Կովկասին, այլ նաեւ հարակից երկրներին եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական դերակատարներին վերաբերող թեմաներ: Իրանի միջուկային ծրագրերի շուրջ առաջացած խնդրի շրջանակներում նշվեց, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն պետք է միավորեն իրենց ուժերը, որպեսզի հնարավոր լինի լուծման դրական արդյունքներ ակնկալել:

Հայերեն English

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե