Պետական բյուջեն դրական է, իրատեսական եւ սոցիալական. Ռաֆիկ Պետրոսյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թ-ի պետական բյուջեն գնահատվում է դրական եւ իրատեսական: Ինչպես նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, բյուջեն նաեւ սոցիալական է:
« 2012 թ-ին 43 միլիարդ դրամ ավելի է ծախսվելու սոցիալական խնդիրների լուծման համար: Բյուջեն իրատեսական է նաեւ այն առումով, որ Կառավարությունը իր վրա վերցնում է 101 միլիարդ դրամի պարտավորություն»,-ասաց Պետրոսյանը: Նա նշեց, որ եթե քաղաքական կամք դրսեւորվի եւ ապահովվի խստապահանջություն, օրենդրական փոփոխությունների հետ տնտեսական աճի զարգացման գործոնների հաշվին բյուջեն հնարավոր է ավելացնել 101 միլիարդ դրամով:
«Բյուջեն այն է, ինչ ունենք: 2012 թ-ին նախատեսվում է ունենալ 4,2 տոկոսի տնտեսական աճ' ի տարբերություն 2007թ.-ի, երբ գրանցվել է 12 տոկոս աճ»,-նշեց Պետրոսյանը' տեղեկացնելով, որ այդ հանգամանքը պայմանավորված է համաշխարհային ճգնաժամով ,եւ եվրոպական մի շարք երկրներ դեռ կանգնած են աղետի առաջ: