Տնտեսություն

6.5 տոկոս անկում` ադամանդագործության ոլորտում

2 րոպեի ընթերցում

6.5 տոկոս անկում` ադամանդագործության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադամանդի մշակմամբ զբաղվող 7 ընկերություններ այս տարվա առաջին կիսամյակում թողարկել են 2.46 մլրդ դրամի արտադրանք. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 6.5 տոկոս անկում: Ոլորտի զարգացումներին ու խնդիրներին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նոյեմբերի 16-ին այցելեց Կոտայքի մարզի «Արեւակն» եւ «Լորի» ընկերություններ:

Հունվար- հունիսին արտահանվել է մոտ 2.9 մլրդ դրամի արտադրանք' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 9.4 տոկոս աճ: Ոլորտում զբաղված է մոտ 400 աշխատող:

Նախարարի խոսքով' Հայաստանում ադամանդագործության ոլորտն ունի բավականին լուրջ համեմատական աառավելություններ: «2000 թվականների սկզբներին մենք ունեինք լուրջ ծավալներ' ընդհուպ մինչեւ 300 մլն դոլարի արտահանում: Ճգնաժամի տարիներին մեր ձեռնարկությունները բավականին ծանր վիճակում էին, սակայն այս տարվա ընթացքում կարող ենք հստակ ասել, որ ոլորտը ոչ միայն դուրս է գալիս ճգնաժամից, այլեւ ավելացնում է իր ծավալները»,- ասաց Դավթյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կհասնենք մինչճգնաժամային ծավալներին:

Ալմաստի հումքի մատակարարման հարցում հանրապետության ընկերությունները հիմնականում համագործակցում են ռուսական «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ: Այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ արդեն ներմուծվել է մոտ 39.16 մլն ԱՄՆ դոլարի ալմաստի հումք:

«Արեւակն» -ի' այս տարվա 10 ամիսներին թողարկած արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 42.7 աճ, իսկ «Լորի» ընկերությունը'42.3 տոկոս անկում: Թողարկած արտադրանքը երկու ընկերություններն էլ ամբողջությամբ արտահանել են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում