Կարծիքներ

Ադրբեջանի ցանկացած ազդեցություն կբերի հակազդեցության. Գագիկ Մելիքյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ցանկացած ազդեցություն կբերի հակազդեցության. Գագիկ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական զարգացումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը կարող է դանդաղել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Ադրբեջանի' ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալը լուրջ փոփոխությունների առիթ չի դառնա: «Ադրբեջանն իր համախոհ երկրների օժանդակությամբ կփորձի հիմնահարցը տեղափոխել ՄԱԿ-ի նիստերի օրակարգ, ինչը երբեւէ չի հաջողվի նրան, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրներից երեքը համանախագահող երկրներ են, որոնք հարցի լուծումը տեսնում են Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց նա:

Մելիքյանի խոսքով' ոչ ոք չի պատրաստվում փոփոխել այդ ձեւաչափը, չնայած Ադրբեջանն իր քայլերով միշտ ուշադրություն է գրավում' ԼՂ խնդրի հետ կապված: «Միջազգային հանրությունը շատ ավելի լավ կճանաչի Ադրբեջանին ու լավ կիմանա Ղարաբաղի իրական պատմությունը, քանի որ ցանկացած ազդեցություն բերում է հակազդեցություն, ինչի արդյունքում արտաքին քաղաքականությամբ զբաղվող հայաստանյան քաղաքական ուժերը հնարավորություն կունենան ցույց տալ իրականությունը. Ադրբեջանն Արցախի հետ ոչ մի պատմական առնչություն չունի»,-կարծում է ՀՀԿ պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում