Կարծիքներ

Դերասանին խենթություն է անհրաժեշտ. Սմեխով

1 րոպեի ընթերցում

Դերասանին խենթություն է անհրաժեշտ. Սմեխով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հանդիսատեսը, որպես կանոն, բեմից ցանկանում է տեսնել աղբ, որը զարդարված է որոշակի քանակությամբ փայլուն աքսեսուարներով: Նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը' հավելելով, որ հանդիսատեսն այսօր քիչ է պահանջում լավ, դասական արվեստի մատուցում: «Դրան էլ ավելացրած' արվեստը շարունակում է մրցել քաղաքականության եւ բիզնեսի հետ եւ հեռուստատեսության պատճառով' պարտվում»,- ասաց դերասանը' չափազանց կարեւորելով ժամանակակից տեխնոլոգիաների եւ համացանցի տիրապետումը դերասանների կողմից: «Սրանց միջոցով դերասանը կարող է ինքնադրսեւորվել»,- ասաց Սմեխովը:

Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեության մեկնարկին' նա նշեց, որ իրեն հաջողվել է դերասան դառնալ, ճանաչում ձեռք բերել միայն մի պատճառով. «Ինձ հաջողվեց խենթանալ»,- անկեղծացավ դերասանը' այդ մասնագիտության մեջ կարեւորելով հենց խենթանալու կարողությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում