Ֆիլիպ Կոտլերի վարած դասընթացն որեւէ տեղ չի կարող անվճար լինել. կարծում է նախագծի ղեկավարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հյուսիսարեւմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր ֆիլիպ Կոտլերը Հայաստանում վարպետության դասերը կանցկացնի նոյեմբերի 14-ից: Ինչպես նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում 11.11.11» նախագծի ղեկավար Արմեն Սարգսյանը, դասերը կոմերցիոն բնույթի են: «Ուսանողական սեսիան 25 հազար դրամ է: Այլ երկրներում նմանատիպ սեսիաների համեմատ 30 տոկոսով ավելի ցածր է: Կոտլերի կողմից անցկացվող դասընթացը չի կարող անվճար լինել»,- նշեց նա:

Սարգսյանի խոսքով' լավ սովորող հայ ուսանողները հնարավորություն կունենան անվճար մասնակցել դասընթացին: «Մոտ հարյուր ուսանողական տոմսեր անվճար տրամադրել ենք մեր ակտիվ ու լավ ուսանողներին, ովքեր պատրաստ են աշխատել ու ներկայացնել իրենց ձգտումներն, այդ թվում' նախապես հայտարարված էսսեների ու հոդվածների մրցույթում հաղթած մոտ 20 ուսանողներ»,- ասաց նա:

Ինչպես նշեց նախագծի ղեկավարը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից դիմած 12 մասնակիցների համար նույնպես մասնակցությունը լինելու է անվճար: «Եթե սկզբնական շրջանում հայ ուսանողներն այդքան էլ ակտիվ չէին, ապա վերջին 2 շաբաթում երիտասարդների այնպիսի հոսք կա, որ հերթ է կուտակվում»,-տեղեկացրեց նա:

Սարգսյանի խոսքով' մեծ ակտիվություն են ցուցաբերել նաեւ Վրաստանի ու Պարսկաստանի ուսանողները: Վրաստանի 4 բուհերի ռեկտորներ ֆինասնավորել են իրենց լավագույն ուսանողներին' ՀՀ-ում Կոտլերի դասընթացին մասնակցելու համար: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատներ Ֆիլիպ Կոտլերի, «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» ու «Կոտլեր Իմփեքթ» ընկերության անունից:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին