Կարծիքներ

ՀՆԱ 4,2 տոկոս աճը պայմանավորված է գյուղատնտեսության զարգացմամբ. Գագիկ Մինասյան

1 րոպեի ընթերցում

ՀՆԱ 4,2 տոկոս աճը պայմանավորված է գյուղատնտեսության զարգացմամբ. Գագիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տարվա վերջ պետբյուջեի շուրջ քննարկումները տալիս են եկող տարվա զարգացումների ուղղությունները: Ինչպես նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, եկող տարվա բյուջեն ունի մի շարք դրական առանձնահատկություններ, որոնց թվում դեֆիցիտի հնարավոր նվազագույն սահմանի պահպանումն է' 3 տոկոսի չափով:

«Ճգնաժամի ընթացքում մենք կտրուկ բարձրացրեցինք դեֆիցիտի շեմը, որի արդյունքում մեր տնտեսությունը ստացավ էժան վարկային միջոցներ: Դեֆիցիտը շուրջ 12 միլիարդով պակաս է նախորդ տարվա համեմատ»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Միաժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ եկող տարի տնտեսական աճը նախատեսվում է 4,2 տոկոս: «Դա նախ եւ առաջ պայմանավորված է գյուղատնտեսության աճի մասնաբաժնով: Տարեվերջին մենք կապահովենք բյուջեով նախատեսված գնաճը' 4+ -1 տոկոս»,- ասաց Մինասյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում