Կարծիքներ

Ադրբեջանում չեն անցկացվի ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ. քաղաքագետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում չեն անցկացվի ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի անդամակցությունը հավելյալ ուշադրության արժանացրեց վերջինիս: Երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ ի հայտ են եկել բազում կասկածներ ու վկայություններ այն մասին, որ որոշ կառույցներ, անհատներ ու անգամ պետություններ Ադրբեջանին աջակցության համար արժանացել են խոշոր դրամական պարգեւների, որոնց թվում` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը:

«Այժմ արդեն Ադրբեջանին անպայմանորեն դիտարկելու են բոլոր հնարավոր տեսանկյուններից. մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ ուշի ուշով հետեւելու են մոտակա ընտրություններին»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա վստահեցրեց, որ ընտրություններն Ադրբեջանում չեն պատրաստվում լինել ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում