Կարծիքներ

ԱԺ նախագահի ցանկացած թեկնածու օժտված է կազմակերպչական կարողություններով. Մինասյան

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահի ցանկացած թեկնածու օժտված է կազմակերպչական կարողություններով. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահի պաշտոնի երեք հավակնորդները' Դավիթ Հարությունյան, Գալուստ Սահակյան ու Սամվել Գրիգորյան, պատահական մարդիկ չեն: Նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը' նշելով, որ նրանք ունեն կազմակերպչական ջիղ:

«Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հրաժարականից հետո, ՀՀԿ նախագահը, գործադիր մարմինն ու խորհուրդը միասին որոշում կկայացնեն, թե ով կղեկավարի պաշտոնը: Սակայն նրանցից ով էլ լինի այդ պաշտոնում, վստահաբար կարող եմ ասել, որ կկարողանա ղեկավարել այն»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում