Կարծիքներ

Ըստ ՀՀԿ պատգամավորի`խորհրդարանում կհայտնվեն այն ուժերը, ովքեր իշխանության նկատմամբ ատելությամբ լցված չեն լինի

1 րոպեի ընթերցում

Ըստ ՀՀԿ պատգամավորի`խորհրդարանում կհայտնվեն այն ուժերը, ովքեր իշխանության նկատմամբ ատելությամբ լցված չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական գործընթացները կընթանան իրենց բնականոն հունով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը: «Նախընտրական գործընթացներն իրենց կնիքը կթողնեն ընտրությունների վրա»,- հավելեց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ Համլետ Հարությունյանն էլ նշեց, որ այժմ թեժ նախընտրական պայքար չի ընթանում: «Նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Յուրաքանչուր կուսակցություն իր մարտավարությունն է մշակում:Սակայն դեռեւս պարզ չէ, թե որ կուսակցությունն ինչ ձեւաչափով է հանդես գալու»,- նշեց Հարությունյանը' հավելելով, որ ԱԺ-ում կհայտնվեն այն կուսակցությունները, որոնք կմղեն նախընտրական արշավ, ծայրահեղությունների մեջ չեն ընկնի, իշխանության նկատմամբ ատելությամբ լցված չեն լինի եւ կներկայացնեն ծրագիր, որը հավանության կարժանանա հասարակության կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում