Կարեն Ավագյան. «Կոալիցիայի դեմ նախընտրական քարոզարշավ է սկսվել»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիայի դեմ որոշակի նախընտրական քարոզարշավ է սկսվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը' շեշտելով, որ տարբեր կողմերից փորձ է արվում ազդել կոալիցիայի վրա: Նրա խոսքով' տարբեր կողմերից եկող հարվածների միջոցով փորձում են ազդել կոալիցիայի ամրության վրա: Իսկ թե որ ուժերն են նման միջոցներ կիրառում, Ավագյանը չցանկացավ բարձրաձայնել, ընդգծելով, որ նման խոսակցություններ բոլոր ուժերի շուրջ կան, սակայն պետք չէ դրանք քննարկման առարկա դարձնել: