Ըստ քաղաքագետի` «Լեռնային Ղարաբաղը դուրս է բանակցային գործընթացից»-ը սխալ ձեւակերպում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղարաբաղյան հիմնախնդրի վրա մենք շուտով կզգանք գլոբալ գործընթացների հետքն ու ազդեցությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նա նկատեց,որ Մինսկի խմբի համանախագահների' տարածաշրջան կատարած վերջին այցելության ընթացքում ընդունած փաստաթուղթն արտաքուստ կարծես չի տարբերվում նախորդներից, սակայն այստեղ նոր շեշտադրումներ կան' կապված ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ զարգացումների հետ: Քաղաքագետը մանրամասնեց' տարածաշրջանից դուրս տեղի ունեցող գործընթացներ ասելով' նկատի ունի առաջին հերթին' Թուրքիայի նոր արտաքին քաղաքական ռազմավարությունը: Թուրքիան, ըստ բանախոսի, վերադառնում է օսմանիզմի քաղաքականությանը. նեոօսմանիզմը դառնում է Թուրքիայի գործնական քաղաքականության գլխավոր վեկտորը:

«Վերլուծաբանի աչքով նայելով'Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ առաջին պլան կմղեի' ինչպես են կարեւորում փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման հարցը. դա առաջին հերթին նրանք կապում են Ադրբեջանի դիրքորոշումների փոփոխության հետ, որովհետեւ անվստահության աղբյուրը գտնվում է Բաքվում»,-ասաց Ա. Մանասյանը' նշելով, որ առանց վստահության ձեւավորման' առաջընթաց հնարավոր չէ: Նրա խոսքով' ակնհայտ է, որ համանախագահները, լինելով Երեւանում, Ստեփանակերտում, Բաքվում, «սառը ջուր են լցնում» Ադրբեջանի' բանակցություններին երկկողմ բնույթ տալու նկրտումների վրա:

«Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից». սա, ըստ բանախոսի, սխալ ձեւակերպում է, որն ինչ-որ մեկի «թեթեւ ձեռքով» դրվել է շրջանառության մեջ եւ լայն գործածություն ստացել: Լեռնային Ղարաբաղն այս գործընթացից ամենեւին էլ դուրս չէ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին