Ըստ քաղաքագետի` մեծ գործընթացներից է կախված` Թուրքիա ուղարկված օգնությունն ինչպիսի նշանակություն կունենա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի խնդրում առկա ստատուս-քվոն շատ երկար ժամկետների համար է «ստեղծված». Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը չեն շտապում այն փոխել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը' անդրադառնալով այն վարկածին, թե գալիք տարում կայանալիք ընտրությունները կարող են պատճառ դառնալ բանակցային գործընթացի սառեցման եւ կարող են «խոսել» հրանոթները: Քաղաքագետի խոսքով' որեւէ փոփոխություն չի ակնկալվում, թեեւ հաճախ հայտարարություններ են հնչում ստատուս-քվոյի շուտափույթ փոփոխության անհրաժեշտության մասին:

Ա. Մանասյանը նկատեց, որ Թուրքիան եւ Ադրբեջանն աչքի են ընկնում իրենց դիվանագիտական եւ արտաքին քաղաքական ընդգծված ակտիվությամբ, եռանդով, նրանք միջոցներ ու ջանք չեն խնայում ցանկալիին հասնելու համար, այդ թվում եւ միջազգային կառույցներում դիրքեր գրավելու համար, մի բան, որը, քաղաքագետի խոսքով, մեր դիվանագիտությանն այնքան էլ բնորոշ չէ:

Նա անդրադարձավ նաեւ շրջանառվող կարծիքին, թե Հայաստանի կողմից Թուրքիային հումանիտար օգնության տրամադրումը կարող է հիմք դառնալ երկու երկրների հարաբերությունների լավացման: «Եթե իրադրությունը պատրաստ է, ամեն ինչ պատրվակ է դառնում առիթն օգտագործելու»,-ասաց նա' նկատելով, որ պետությունների կամքից, մեծ գործընթացներից է կախված' օգնությունը կունենա այդպիսի նշանակություն, թե ոչ: Այդուհանդերձ, ըստ բանախոսի, չնայած առիթը ողբերգական է, բայց կարող է օգտագործվել:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»