Կարծիքներ

Հ.Սահակյան. «Հերթական ժողովրդավարական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը»

2 րոպեի ընթերցում

Հ.Սահակյան. «Հերթական ժողովրդավարական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե խուսափենք «պարտվող» եւ «հաղթող» որակումներից, մենք հասարակության առաջընթացի առումով մեծ քայլ կարող ենք կատարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով' այսօրվա իշխանությունը' ի դեմս Հանրապետական կուսակցության եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, մշտապես զերծ է մնացել «պարտվող» եւ «հաղթող» ձեւակերպումներից:

«Եթե մենք կատարում ենք որեւէ քայլ, որ հասարակության երկփեղկվածությունը չխորանա եւ ունենանք կայուն հասարակություն, եւ եթե կա որեւէ առաջընթաց հենց այս գործընթացում, ապա չի կարելի նման ձեւակերպումներ տալ քաղաքական ուժերի միջեւ ընթացող պայքարին»,-ասաց նա: Նրա խոսքով' հերթական ժողովրդավարական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը եւ պետությունը, որն ավելի կայուն եւ ճշգրիտ քայլերով կարող է ունենալ ե՛ւ տնտեսական, ե՛ւ ժողովրդավարական առաջընթաց:

«Որպես ընտրական օրենսգրքի համահեղինակ եւ քննարկումներին մասնակցած անձ' մշտապես ասել եմ, որ հասարակության վստահությունը կարեւորագույն բաղադրիչ է:Ընտրական օրենսգիրքը կարող է իրավական տեխնիկայի առումով ապահովել նորմալ ընտրությունների անցկացման ընթացքը, բայց եթե չլինի կայուն եւ վստահելի մթնոլորտ, թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական գործընթացները կարող են ավելի դժվարին լինել»,- կարծիք հայտնեց Հ.Սահակյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում