Առաջիկայում Հայաստանը կանցնի կրթական բարեփոխումների ձեւական փուլը եւ կապահովի բովանդակային կողմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ խմբակցությունների եւ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ այսօր քննարկեց Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները, մարտահրավերները, արդյունքներն ու հեռանկարները: Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների հիմքում եվրոպական համակարգն է' հիմնված 1999 թ-ի Բոլոնիայի հռչակագրի վրա, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2005 թ-ին: Շուրջ վեց տարի Հայաստանում իրականացվող բոլոնյան գործընթացը բախվում է մի շարք խնդիրների, որոնք պայմանավորված են թե' հասարակական ոչ ճիշտ ընկալումներով, թե' բարեփոխումների իրականացման' բուհական միջավայրի ոչ այնքան բավարար հետեւողականությամբ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ առայժմ բարձրագույն կրթության բարեփոխումների ամբողջական արդյունավետության մասին դեռ հնարավոր չէ խոսել. չնայած դրան' բոլոնյան գործընթացը նաեւ որոշակի արդյունքներ է արձանագրել, եւ զարգացման հնարավորությունները սպառված չեն բնավ:

Ա. Աշոտյանն անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին ու բացթողումներին: Նրա խոսքով' Հայաստանն այսօր Բոլոնիայի գործընթացում թեեւ չի զբաղեցնում առաջատար դիրքեր' իր բարեփոխումների խորության եւ ինտենսիվության տեսանկյունից, այնուամենայնիվ վստահաբար կարելի է նշել, որ հետնապահների շարքում էլ չէ: «Այստեղ աշխատելու, իհարկե, մեծ ուղղություններ են բացվել, եւ մեր ամբողջ գործունեությունը միտված է եղել Հայաստանում բարեփոխումներին նոր շունչ հաղորդելուն»,- ասաց Ա. Աշոտյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը հավաստիացրեց, որ հիմնական փոփոխությունները Բոլոնիայի գործընթացի ներդրման ուղղությամբ Հայաստանում արված են, սակայն այդ ամենը արված է դեռեւս ֆորմալ, ձեւական կերպով: «Փաստացի ներդնելով այդ համակարգը' մենք իրականում այս պահին կարողացել ենք թարմացնել կրթական գործընթացները,ապահովել ուսանողակենտրոն համակարգ, սակայն դեռեւս չի հաջողվել հասարակական ընկալման համար այնպիսի փոփոխություններ իրականացնել, որի արդյունքում Բոլոնիայի գործընթացը չի դիտվի իբրեւ պարտադրանք»,- նշեց Ա. Աշոտյանը:

Այնուամենայնիվ, այս առումով Հայաստանում իրավիճակն այնքան էլ անհանգստացնող չէ, քանի որ, ըստ Ա. Աշոտյանի, շատ եվրոպական երկրներում նմանատիպ բարեփոխումները չունեն լայն հասարակական հնչեղություն: «Պատճառն այն է, որ կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը բուն շահառուներն ամբողջությամբ չեն ընկալում»,- նկատեց ԿԳ նախարարը' հավաստիացնելով, որ առաջիկա տասը տարիների ընթացքում Հայաստանը կանցնի կրթական բարեփոխումների ձեւական փուլը եւ կապահովի բովանդակային կողմը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին