Կարծիքներ

Արման Մելիքյան. «Ռուսաստանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»

2 րոպեի ընթերցում

Արման  Մելիքյան. «Ռուսաստանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հսկայական է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, ՌԴ-ն տարածաշրջանում միակ պետությունն է, որ ունի ռազմական ներկայություն: «Այն ռազմական եւ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, որը փոխադարձ պայմանավորվածությունների մեծ խումբ է առաջացրել, չնայած որ հայ-ռուսական հարաբերությունները միապաղաղ չեն զարգացել»,- նշեց նա' հավելով, որ ընտրական փուլի նախաշեմին Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն այս կամ այն կերպ փորձում են արձանագրել իրենց բարեկամական, մերձավոր ու մտերմիկ կեցվածքը Ռուսաստանի նկատմամբ:

Ըստ նրա' դա արվում է եւ իշխանական, եւ ընդդիմադիր քաղաքական ճամբարների կողմից: «Ռուսաստանի վերաբերմունքից է կախված այս կամ այն քաղաքական ուժի, գործչի հնարավոր հաջողությունը Հայաստանում»,- կարծում է Ա. Մելիքյանը' հիշեցնելով, որ ՀԱԿ-ի գործիչները նույնպես այցելություններ են կատարել Մոսկվա, այնուհետեւ Երեւանում հայտարարել, որ ռուսական կողմի հետ ունեն ջերմ, գործնական հարաբերություններ: «Դա հասկանալի է, քանի որ Հայաստանը տնտեսական հարցերի զգալի մասը' մոտ 50 տոկոսը, կապում է հարեւան երկրի հետ' հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտում»,- ասաց Ա. Մելիքյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում