Արթուր Ջավադյան. «Հայաստանյան ֆինանսական համակարգի հաշտարարի փորձը կարող է հաջողությամբ կիրառվել ԱՊՀ երկրներում»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ այսօր քննված 2000 գործերից մոտ 70 տոկոսը հայաստանյան ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը բավարարել է' հօգուտ հաճախորդի: Այս մասին այսօր կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը' ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը-2» համաժողովի ընթացքում հայտնեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց հաշտարար Փիրուզ Սարգսյանը, աշխարհում տարածված է գործերի բավարարման եւ մերժման հարաբերակցության 60/40, լավագույն դեպքում' 50/50 ցուցանիշը: Նրա տվյալներով' գործունեության յուրաքանչյուր տարում գրասենյակը 30 մլն դրամից ավել փոխհատուցում է իրականացրել հօգուտ հաճախորդների: «Կարծում եմ' լավ ցուցանիշ է»,- գնահատեց Փ. Սարգսյանը:

Արթուր Ջավադյանը, ելնելով այս ցուցանիշներից, փաստեց, որ կառույցն իր գործունեության կարճ ժամանակահատվածում ապացուցել է կենսունակությունն ու աշխատանքի արդյունավետությունը: «Հատկանշական է, որ հայաստանյան գրասենյակը միակն է ԱՊՀ եկրների շարքում, եւ արդեն իսկ կուտակել է այնպիսի փորձ, որ կարող է հաջողությամբ կիրառվել այդ երկրներից յուրաքանչյուրում»,-հավաստեց ԿԲ նախագահը' նշելով, որ այդ մասին վկայում են նաեւ բողոքների անընդհատ աճն ու հատուցումների մեծությունը, որ ներկայում հասելէ 89 մլն դրամի, ինչպես նաեւ' ֆինանսական կազմակերպությունների համագրծակցությունների աստիճանական ավելացումը:

Ընդգծելով կառույցի կարեւորությունը ՀՀ-ում' Արթուր Ջավադյանը կարեւորեց նրա մշտական զարգացումն ու կատարելագործումը եւ հավաստեց, որ այդ ուղղությամբ ԿԲ-ն մեծածավալ միջոցառումներ է իրականացնում:

Երկօրյա համաժողովի մասնակիցները, որոնց թիվը հասնում է 130-ի, ԱՊՀ եկրների ԿԲ-ների, ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտների անձնակազմեր են, ինչպես նաեւ ֆինանսական վերահսկողության մարմինների ներկայացուցիչներ' Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Ավստալիայից:

Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը ներկայացրեց գրասենյակի ստեղծման պատմությունը, գրանցած հաջողությունները: Օրվա ընթացքում մասնակից կողմերը կներկայացնեն իրենց երկրներում կուտակված փորձը, կիառվող մեխանիզմները, դրնաց արդյունավետությունը:

«Անցյալ տարի մենք հրավիրել էինք մեր լավագույն գործընկերներին' Մեծ Բրիտանիայի ֆինասական եւ Ֆրանսիայի ապահովագրական օմբուդսմեններին, որ մշտապես պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին, մասնավորապես մեր գրասենյակին կայանլու եւ իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար»,-ճեպազրույցում նշեց Փիրուզա Սարգսյանը' հավելելով, որ այս միջոցառումը դրա շարունակությունն է: «Կոնֆերանսի հիմնական նպատակն այն է, որ մեր բոլոր ֆինանսական կազմակերպությունները հասկանան մեր գործունեության էությունը եւ բովանդակությունը եւ տեսնեն, թե ինչպես ենք մենք սեղծում գրասենյակ-ֆինանսական կազմակերպություն կապը»,-ասաց նա' շեշտելով, որ գերնպատակն էլ ֆինասական միջնորդության ավելացումն է, որը առաջ կբերի ֆինասական կազմակերպությունների կողմից հաճախորդների համար որակյալ ծառայությունների մատուցում, ինչպես նաեւ հաճախորդների իրավունքների եւ շահերի գիտակցում: «Այսինքն' յուրաքանչյուր ոք պետք է իմանա, թե ինչ իրավունքներ, պարտականություններ ունի ֆինանսական շուկայում, եւ ով է հանդիսանում դրանց պաշտպանը Հայաստանի Հանրապետությունում»,-բացատրեց նա:

Հայերեն English Русский

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն