Արտակ Զաքարյան. «Կոալիցիայի շուրջ պտտվող խոսակցություններն արհեստածին են, դրսից ներմուծված»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ով ՀՀԿ-ին չմիանա, կոտրած տաշտակի առաջ կկանգնի. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունը ոչ սպառնալիք էր, ոչ էլ զգուշացում, այլ փոխաբերական իմաստով արված արտահայտություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը` այն որակելով որպես ուղերձ, խորհուրդ, հորդոր ու համագործակցության կոչ բոլոր յոթանասունչորս կուսակցություններին: «Հանրապետական կուսակցության հետ համագործակցող ցանկացած ուժ պետք է գիտակցի, որ առնվազն քսան տարի ակտիվ գործունեություն ունեցող քաղաքական ուժի հետ է առաջ գնում: ՀՀԿ-ն բաց է համագործակցության համար, սակայն պետք չէ նրան ինչ-որ բան սովորեցնել»,- նշեց նա` հավելելով, որ սա այն կուսակցությունը չէ, որի հետ կարելի է զբաղվել առեւտրով:

Ա. Զաքարյանը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա նստացույցերին, ասաց, որ այդ հանրահավաքներն ասելիք չունեն: «Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը լավագույն մոդելն է: Մենք միեւնույն ժամանակ, պետք է հասկանանք, որ հենց այնպես` մեծ-մեծ խոսելով չէ, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են ավելի կաթոլիկ երեւալ, քան Բենեդիկտ 16-րդը»,- հավելեց Ա. Զաքարանը: Ինչ վերաբերում է Կոալիցիայի շուրջ պտտվող խոսակցություններին, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ դրանք արհեստածին են ու դրսից ներմուծված: Ըստ նրա` Կոալիցիայում տեղի են ունենում բնականոն գործընթացներ: Ինչպես աշխարհի ցանկացած կոալիցիայում, այստեղ նույնպես հակասող հայտարարություններ լինում են: «Ընտրությունները կարող են փոխել կոալիցիոն տրամադրությունները: Ձեւի փոփոխություն առայժմ չի կարող լինել, իսկ բովանդակային փոփոխություններ` հնարավոր են»,-եզրափակեց Ա. Զաքարյանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին