Կարծիքներ

Ֆ. Բերիկյան. «Հայաստանը կարող է դիմակայել բռնության ոլորտի մարտահրավերներին»

2 րոպեի ընթերցում

Ֆ. Բերիկյան. «Հայաստանը կարող է դիմակայել բռնության ոլորտի մարտահրավերներին»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումները, մշակված ընթացակարգերը լուրջ խթան են Հայաստանում բռնության դեմ պայքարն ուժգնացնելու համար: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախաձեռնությամբ այսօր կազմակերպված ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված քննարկման ընթացքում նշեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը' հավելելով, որ Հայաստանը կարող է դիմակայել բռնության ոլորտի մարտահրավերներին:

Մատնանշելով ՀՀ վարչապետի որոշմամբ 2010 թ. մարտի 30-ին գենդերային պայքարի դեմ միջպետական հանձնաժողովի ստեղծումը' նա նշեց, որ այս հանձնաժողովի նպատակն է հանրապետությունում գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացումը, տեղեկատվության հավաքագրման եւ փոխանակման մեխանիզմների մշակումը, ինչպես նաեւ «Ընդդեմ գենդերային բռնության» ծրագրի մշակումը:

«Նախորդ 2 տարիների ընթացքում ոլորտում լուրջ աշխատանք է կատարվել»,- նշեց փոխնախարարը' հավելելով, որ 2011 թ.-ի հունվարի 17-ին ՀՀ կառավարության թիվ 23 արձանագրության որոշմամբ հաստատվել է «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագիրը,որը նույնպես ռազմավարական կարեւոր նշանակություն ունի բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման գործում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում