Կարծիքներ

Խոսրով Հարությունյան. «Եկեղեցուն հարկային արտոնություն տրամադրելով` պետությունը պետք է փոխհատուցի համայնքային բյուջեների բացը»

2 րոպեի ընթերցում

Խոսրով Հարությունյան. «Եկեղեցուն հարկային արտոնություն տրամադրելով` պետությունը պետք է փոխհատուցի համայնքային բյուջեների բացը»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություն տրամադրելով` պետությունը պետք է փոխհատուցի համայնքային բյուջեների բացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող` Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողատարածքներից ու գույքից գանձվող հարկերի հետ կապված որոշակի հարկային արտոնություններ տալու վերաբերյալ հարցին, նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:

«Հարցը ոչ թե եկեղեցուն նման արտոնություն տալու կամ չտալու մեջ է, այլ Ազգային ժողովը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային եկամուտները նվազեցնելու իրավունք չունի: ԱԺ-ն չի կարող օրենքով գույքահարկի ու հողահարկի արտոնություններ սահմանել ` չփոխհատուցելով այդ արտոնություններին համաչափ գումարներ` պետական բյուջեից համայնքային բյուջե»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս հարցի առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ընդգծելով, որ այդ օբյեկտների որոշ մասը գտնվում է համայնքային ենթակայության տակ, եւ հնարավոր է այս կերպ նվազեցվեն համայնքային բյուջեների մուտքերը:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին ԱԺ-ին է ներկայացել 286 օբյեկտներից բաղկացած մի ցանկ, որոնք պետք է օգտվեն այդ արտոնություններից, սակայն ցանկն ամբողջական չէ եւ դեռեւս կարող է համալրվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում