Ըստ Ն.Զոհրաբյանի` Արեւելյան գործընկերությունը նախադրյալներ է ստեղծում Հարավային Կովկասում կայունության հաստատման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան գործընկերության նպատակները նախադրյալներ են ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման համար: Այսօր ելույթ ունենալով Միջազգային եվրոպական շարժման երեւանյան կոնգրեսի ընթացքում' այս մասին հայտարարեց ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը' ընդգծելով, որ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել կառուցողական համագործակցությանը' բաժանարար գծերից խուսափելու համար:

Նա շեշտեց, որ Արեւելյան գործընկերության հիմնական նպատակներից է քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը ԵՄ-ի հետ, ուստի խիստ կարեւորվում է ԵՄ-ի որդեգրած «ավելին ավելիի դիմաց» կարգախոսը, այսինքն' գնահատականներ' համարժեք արժանիքներին:

Ն.Զոհրաբյանը շեշտեց, որ Հայաստանն առաջինն է կազմավորել իր քաղաքացիական պլատֆորմը, առանց որի բավական դժվար կլիներ առաջ մղել գործընկերության հիմնական ծրագրերը Հայաստանում: Պատգամավորի խոսքով' Եվրանեսթում հայկական պատվիրակության եւ քաղաքացիական պլատֆորմի համագործակցության արդյունքում խորհրդարանական այդ վեհաժողովում ներկայում քննարկվում են երկու զեկույցներ:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»