Փաստ մեկնաբանությամբ

ՈՒ.Բըրնս. «ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի»

1 րոպեի ընթերցում

ՈՒ.Բըրնս. «ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի: Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ՈՒիլյամ Բըրնսը' շեշտելով, որ այս հարցում ստատուս-քվոն այլեւս չի կարող պահպանվել:

Նրա խոսքով' Լեռնային Ղարաբաղի խնդրում Վաշինգտոնի մոտեցումն անբեկանելի է' կարգավորում միայն խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: «ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր դերակատարմանը որպես Մինսկի խմբի համանախագահ»,- ընդգծել է ՈՒ.Բըրնսը' հավելելով, որ ԱՄՆ-ն արդյունավետորեն աշխատում է մյուս համանախագահների' Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ: Նա նաեւ վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը' անել ամեն ինչ, որպեսզի խնդիրը ստանա խաղաղ լուծում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին' ՈՒ.Բըրնսը շեշտել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի հանձնառությունը: «Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կնպաստի տարածաշրջանային զարգացմանը»,- ավելացրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում