Կարծիքներ

Կ. Բեքարյան. «Ֆիլիպիններում անկախության ձգտող հատվածի պայքարը ոչ մի նմանություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ»

2 րոպեի ընթերցում

Կ. Բեքարյան. «Ֆիլիպիններում անկախության ձգտող հատվածի պայքարը ոչ մի նմանություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի այլ ծայրերում գոյություն ունեցող հակամարտությունները որոշակի նմանություններ ու տարբերություններ ունեն հայ-ադրբեջանական հակամարտության հետ: Այս մասին այսօր «Խաղաղ գոյակցություն ռազմական հակամարտությունից հետո. Ֆիլիպինների/Մինդանաոյի դեպքը» թեմայով կլոր սեղանի ընթացքում նշեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով ԵՄ ֆինանսավորմամբ' Հայաստանից, Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից հրավիրված քաղաքագետների հետ եղել է Սինգապուրում, Ինդոնեզիայում, Արեւելյան Թիմորում եւ Ֆիլիպիններում: Հայաստանից մեկնել են նա եւ քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Խոսելով Ֆիլիպիններում տիրող իրավիճակի մասին' Ա. Իսկանդարյանը փաստեց, այն քրիստոնյա երկիր է, որտեղ համատարած աղքատություն է տիրում, միաժամանակ առկա են արյունալի հակամարտության օջախներ: «Գոյություն ունի արյունալի հակամարտություն մահմեդականների հետ' կոնկրետ երկրի Մինդանաո հատվածում: Այստեղ ապրում է 3 մլն մահմեդական: Թեեւ այսօր նրանք արդեն փոքրամասնություն են կազմում, սակայն հակամարտության շունչը կա, եւ այն սկիզբ է առել դեռեւս դարեր առաջ»,- ասաց Ա. Իսկանդարյանը' հավելելով, որ այս հակամարտությունը չի կարող համեմատել ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ այն ավելի շատ նման է օսականին:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանն իր հերթին նշեց, որ Ֆիլիպիններում հստակ երեւաց'այն դեռեւս պետականակերտման առաջին փուլերն է անցնում: «Հետաքրքիր է այն, որ ֆիլիպինյան քրիստոնեությունն էականորեն տարբերվում է ամերիկյան եւ եվրոպական քրիստոնեությունից»,- ընդգծեց Կ. Բեքարյանը' հավելելով, որ այդ կարծիքը միայն դրական իմաստով է արտահայտում:

Անդրադառնալով հակամարտության նմանություններին' Կ. Բեքարյանը փաստեց, որ Ֆիլիպիններում այն հատվածը, որն ուզում է ինքնավարություն եւ անկախացում, որեւէ համեմատման եզր չունի ղարաբաղյան հակամարտության հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում