Կարծիքներ

Կ. Մինասյան. «Հայաստանն իրականացրել է լուրջ բարեփոխումներ գործարար միջավայրի կատարելագործման ուղղությամբ»

2 րոպեի ընթերցում

Կ. Մինասյան. «Հայաստանն իրականացրել է լուրջ բարեփոխումներ գործարար միջավայրի կատարելագործման ուղղությամբ»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իրականացրել է լուրջ բարեփոխումներ գործարար միջավայրի կատարելագործման ուղղությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Համաշխարհային բանկի զեկույցին, ըստ որի' Հայաստանը 6 քայլով բարելավել է Doing Business-ի գործակիցը, նման գահատականով այսօր հանդես եկավ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Նրա խոսքով' «Ավելի թափանցիկ աշխարհ» խորագրով այս զեկույցում շեշտը դրվում է նրա վրա, թե պետական գործառույթները որքանով են դառնում թափանցիկ ու մատչելի գործարարների համար:

Կ. Մինասյանը նշեց, որ զեկույցում նոր գործակից է հայտնվել' որքան արագ ու ինչ ծախսերով բիզնեսը կարող է միանալ էլեկտրոնային ցանցերին:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանն էլ, խոսելով «Շահութահարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից, նշեց, որ դրանք բավականին դրական են գնահատվել զեկույցում' բարելավելով Հայաստանի դիրքերը:

Կ. Մինասյանի տեղեկացմամբ' արդեն պատրաստվել ու առաջիկա երկու շաբաթների ընթացքում ՀՀ կառավարության կողմից կհաստատվի Doing Business-ի' Հայաստանի նոր ծրագիրը' «Դեպի էլեկտրոնային կառավարում» նշանաբանով: «Արդյունքում կկրճատվի պետական ծառայողների ու բիզնեսի շփումը, կավտոմատացվեն ծառայությունները»,- ասաց Կ. Մինասյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում