Կարծիքներ

Ա. Իսկանդարյան. «ԼՂ հիմնահարցի շուրջ միակ զարգացումը կարող է լինել Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը»

1 րոպեի ընթերցում

Ա. Իսկանդարյան. «ԼՂ հիմնահարցի շուրջ միակ զարգացումը կարող է լինել Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը»

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ միակ զարգացումը կարող է լինել Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը' հավելելով, որ Ֆրանսիայի ակտիվությունը բանակցային գործընթացում ոչ մի էական փոփոխություն չի ենթադրում, միաժամանակ դա չի ենթադրում նաեւ Ռուսաստանի պասիվացում:

«Ղարաբաղյան հիմնահարցում կողմերն ունեն հստակ դիրքորոշումներ ու դրանց թվում հատկապես Հայաստանը, ով շարունակում է իր որդեգրած քաղաքականությամբ առաջ ընթանալ' առաջ քաշելով կոմպլեմենտարիզմը»,- ընդգծեց Ա. Իսկանդարյանը: Նրա խոսքով' ի հակադրություն դրա' Ադրբեջանը գործ ունի երկու կողմերի հետ' Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների, որոնցից յուրաքանչյուրը կարող է վճռորոշ քայլեր ակնկալել:»Հաշվի նստելով այդ գործոնի հետ' նրանք կարող են տարբեր միջազգային հարթակներում փորձել փոխել իրենց հռետորաբանությունը»,- նշեց նա' հավաստիացնելով, որ Ադրբեջանում հասկանում են երկու հանրապետությունների ինքնուրույնությունն այս հարցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում