Ըստ Գ. Մելիքյանի` հուշագրից դուրս գալ ցանկացող քաղաքական ուժեր չկան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկա նպատակների թվում են խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ կուսակցության հաղթանակը, ինչպես նաեւ նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելը նախագահի պաշտոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը' հավելելով, որ դրանք նվազագույն նպատակներն են, որոնք իրենց առջեւ դրել են կասակցության գործադիր մարմնի ներկայացուցիչները:
«Օրերս տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկվել են հիմնական նպատակները, որոնք հետապնդվելու են կուսակցության կողմից»,- նշեց Գ. Մելիքյանը' հավելելով, որ շրջանառվող այն տեղեկությունը, թե կոալիցիոն ուժերից մեկը ցանկանում է դուրս գալ ստորագրված հուշագրից, չի համապատասխանում իրականությանը: «Եթե նման հարց դրված լիներ, ապա դա անպայմանորեն տեղ կունենար նիստի օրակարգում ու կքննարկվեր»,- ընդգծեց նա: Lra�:�<�amily: "Times New Roman";mso-bidi-font-family:Sylfaen;mso-ansi-language:EN-AU; mso-fareast-language:RU;mso-bidi-language:AR-SA'>զինաթափումը «վերջին քայլն» է' խաղաղ բանակցություններում: