Կարծիքներ

Լ. Ալեքսանյան. «ՀԱԿ-ը թացը չորի հետ է խառնում»

2 րոպեի ընթերցում

Լ. Ալեքսանյան. «ՀԱԿ-ը թացը չորի հետ է խառնում»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության պահանջը միայն իշխանություններից դժգոհ հատվածի պահանջը չէ. կան նաեւ միջին ու շատ դրականորեն տրամադրված հատվածներ, որոնք չեն ցանկանում հեղափոխություններ ու հրաժարականներ, սակայն սպասում են փոփոխությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը' հավելելով, որ իշխող վարչակազմի հրաժարականը պահանջող հատվածը շատ չնչին է, ու չի կարելի դրա հետ հաշվի նստել:

«Գուցե երկխոսության ձախողումը վաղվա շարունակությունն է, որը կարող է բերել հաջողությունների: Ոչ ոք չի ասում, թե չկան թերություններ: Նույն եվրոպական պետություններում էլ կան թերություններ: Հարցերին պետք է նայենք համեմատության մեջ: Փոփոխությունների կարիք միշտ էլ կա, միայն թե դրանց պահանջը պետք է արդարացված լինի»,- նշեց Լ. Ալեքսանյանը:

Ըստ պատգամավորի'ՀԱԿ ընդդիմադիր դաշինքը շատ հաճախ թացը չորի հետ է խառնում' պահանջելով շուտափույթ բարեփոխումներ:»Միաժամանակ նրա անդամները մոռանում են, որ որոշ թերությունների հիմքը դրվել է հենց իրենց կառավարման շրջանում'1990-ականների սկզբներին: Օրինակ' հենց գյուղատնտեսության մեջ որեւէ դրական տեղաշարժ գրանցելու համար հարկավոր է մինչեւ տասը տարի, որից հետո միայն կարելի է արձանագրել հստակ առաջխաղացում»,- հավաստիացրեց Լ. Ալեքսանյանը' ընդգծելով, որ հարկավոր է յուրաքանչյուր փաստի հետ հաշվի նստել ու հետո միայն հայտարարություններ անել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում