Կարծիքներ

Ա.Ռենո. «2011թ. առանձնահատուկ էր հայ-ֆրանսիական հարաբերությունների համար»

2 րոպեի ընթերցում

Ա.Ռենո. «2011թ. առանձնահատուկ էր հայ-ֆրանսիական հարաբերությունների համար»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականն առանձնահատուկ էր Հայաստանի եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն' հավելելով, որ Հայաստանը կարող է հպարտ լինել վերջին քսան տարվա ընթացքում երկրում իրականացրած ծրագրերով, քանի որ այս ընթացքում ձեռք է բերել ժողովրդավարական մշակույթ: «Բացի այդ, ՀՀ-ն միջազգային թատերաբեմում իր տեղն է զբաղեցրել, դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ եւ նշանակալի մերձեցման գնացել ԵՄ-ի հետ»,- շեշտեց դեսպանը:

Նրա խոսքով' մարտահրավերները շատ են եւ դժվար' սկսած արտաքինից մինչ տնտեսական, սակայն վերջին քսան տարվա նվաճումները խոստումնալից էին Հայաստանի համար:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարած պետական այցին' Անրի Ռենոն նշեց,որ այդ այցը սպասված էր:

Դեսպանը կարեւորեց նաեւ Ն.Սարկոզիի' Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հստակ ընդգծված ուղերձը: Ա.Ռենոն մեջբերեց նաեւ Ֆրանսիայի նախագահի խոսքը' կոչ անելով Թուրքիային առերեսվել իր պատմության հետ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ա.Ռենոն կարեւորեց նաեւ Ֆրանսիայի նախագահի' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծման վերաբերյալ ուղերձը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում