Կարծիքներ

Ա. Մելիքյան. «Հայաստանը եւ Թուրքիան պատրաստ չէին արձանագրություններին»

1 րոպեի ընթերցում

Ա. Մելիքյան. «Հայաստանը եւ Թուրքիան պատրաստ չէին արձանագրություններին»

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում հետաքրքրված էին երկու տարբեր ճամբարներ' ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, սակայն վերջինս հավանության չարժանացրեց հայ-թուրքական մերձեցման տվյալ մոդելը, եւ գործընթացը սառեցված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը' հավելելով, որ կարելի է պնդել' Ռուսաստանի մտադրությունն իրագործվել է, եւ նման մոտեցմամբ հարաբերությունների հաստատումը' սառեցվել:

«Գործընթացը սկսվեց առանց նախաբանի: Կողմերը պատրաստ չէին դրան: Արդյունքն էլ այն եղավ, որ արագացված տեմպերով արձանագրությունների վավերացում չստացվեց, եւ կողմերը մնացին նախկին դիրքերում: Իր հերթին, Ռուսաստանը, ով Հայաստանի միջոցով տարածաշրջանում ներկայացնում է իր շահերը, ազդեց գործընթացի վրա»,- ասաց Ա. Մելիքյանը: Վերջինիս կարծիքով' հետագա զարգացումները ապացուցեցին, որ չնայած այդ մերձեցման նախագիծը հեղինակվել էր ԱՄՆ-ի կողմից, սակայն այժմ կողմերը ավելի շատ ցանկանում են գործընթացում տեսնել Ռուսաստանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում