Կարծիքներ

Դ. Հովհաննիսյան. «Հայ- թուրքական արձանագրությունները սառեցվեցին միմիայն Թուրքիայի շահերից ելնելով»

2 րոպեի ընթերցում

Դ. Հովհաննիսյան. «Հայ- թուրքական արձանագրությունները սառեցվեցին միմիայն Թուրքիայի շահերից ելնելով»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերություններն այսօր բավականին խնդրահարույց են դարձել, ու դեռ պարզ չէ' ով ում հետ է բանակցում: Երեւանում այսօր մեկնարկած «Մեծ սահմանի միջով. տարածաշրջանային զարգացման հեռանկարները փակ սահմաններից այն կողմ» խորագրով կլոր սեղան- քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը' հավելելով, որ ինքը երբեք չի հավատացել, որ թուրքական իշխանությունները կարող են պարզապես հրաժարվել ստորագրված Հայ-թուրքական արձանագրություններից:

«Սխալ է կարծել, թե Թուրքիան արձանագրությունները սառեցրեց Ադրբեջանի շահերից ելնելով: Դրանք սառեցվեցին միմիայն Թուրքիայի շահերից ելնելով»,- հավաստիացրեց Դ.Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրությունների մյուս բարդ կողմերին' Դ. Հովհաննիսյանը ցավով ընդգծեց, որ Թուրքիայի համար այդ արձանագրությունների բաղկացուցիչ մասը' Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատումը, ստորադաս են արձանագրություններից տուժող այլ խնդիրներին: «Նրանք դրանում տեսնում են թուրք-ադրբեջանական, հայ-ադրբեջանական, թուրք-ամերիկյան հետագա խնդիրներ, որոնցով էլ փորձում քողարկել ու թաքցնել հիմնական քննարկման առարկան»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորը:

Նշենք, որ կլոր սեղանին մասնակցում են նաեւ օտարերկրյա հյուրեր Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ այլն: Կլոր սեղանին պետք է ներկա լիներ նաեւ Ադրբեջանից ներկայացուցիչ, սակայն ինչպես հավաստիացրեց Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը' Ադրբեջանի ներկայացուցիչը չի ժամանել, քանի որ վերջին պահին ինչ-որ հանգամանքներ են փոխվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում